Աղիների քաղցկեղի 3 վաղ ախտանիշ, որոնք շատերն անտեսում են
Աղիների քաղցկեղը հաճախ հայտնաբերվում է ուշ փուլերում, քանի որ դրա վաղ ախտանիշները, որպես կանոն, ակնհայտ չեն, եւ դրանք հեշտությամբ կարելի է շփոթել այլ պակաս լուրջ խնդիրների հետ:
Մարդիկ սովորաբար մտածում են աղիների քաղցկեղի մասին, երբ արյուն են տեսնում կղանքի կամ զուգարանի թղթի վրա: Սակայն նման նշաններն ի հայտ են գալիս հիվանդության արդեն վերջին փուլերում: Իսկ ահա մի քանի ախտանշան, որոնք կարող են հայտնվել աղիքային քաղցկեղի վաղ փուլերում. դրանց մասին պատմել են Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության մասնագետները.
. Քաշի կորուստ. այս տեսակի քաղցկեղով տառապող որոշ մարդիկ քաշի անհասկանալի կորուստ են ունենում:
. Ախորժակի փոփոխություն. Օրինակ` դադարում է սովի զգացում ունենալ, ուտելուց սկսում է տհաճ զգացողություն առաջանալ (չափից շատ ուտելու զգացում, սրտխառնոց):
. Հոգնածություն. պատճառը կարող է լինել երկաթի պակասը (անեմիա) լինել :
Մասնագետների կարծիքով` այս ախտանիշների ի հայտ գալը միշտ չէ, որ վկայում է աղիների քաղցկեղի մասին: Ավելին, այս ախտանիշներով մարդկանց մեծամասնությունը քաղցկեղ չունի: Բայց, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում խոսել բժշկի հետ, եթե նկատում եք դրանք ձեզ մոտ. ավելի լավ է ապահովագրվել եւ սխալվել ձեր ենթադրություններում, քան բաց թողնել այն ժամանակը, երբ մասնագետների միջամտությունը կարող է օգնել:
Հիշեցնենք, որ աղիքային քաղցկեղի զարգացման ռիսկը տարիքի հետ մեծանում է. Հիվանդության դեպքերի մեծ մասը հանդիպում է 50-ից տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ: Հիվանդությանը հակումը խորացնող գործոններն են մեծ քանակությամբ կարմիր եւ վերամշակված մսի օգտագործումն է, ծխելը, ալկոհոլի չարաշահումը եւ ճարպակալումը:
Կարծիքներ