ԱՄՆ-ում մահացել է առաջին մարդը, որին խոզի սիրտ էին փոխպատվաստել
ԱՄՆ-ում մահացել է 57-ամյա Դեյվիդ Բենեթը, որին երկու ամիս առաջ խոզի սիրտ էին փոխպատվաստել, գրում է New York Times-ը։
Վիրահատությունից հետո Դեյվիդ Բենեթը վերականգնման կուրս է անցել, այդ թվում՝ ֆիզիոթերապիայի։ Բայց, չնայած դրան, շուտով տղամարդու ինքնազգացողությունը վատացել է։
Վիրաբույժ Բարթլի Գրիֆիթի խոսքով, որը կատարել է Բենեթի վիրահատությունը` բժիշկները դեռ չեն պարզել մահվան պատճառը՝ դիահերձում դեռ չի կատարվել։
57-ամյա Դեյվիդ Բենեթը կարողացել է ապրել երկու ամիս փորձարարական վիրահատությունից հետո, որը գիտնականների երկար տարիների հետազոտության արդյունք էր և կարող էր լուծում հանդիսանալ ամբողջ աշխարհում դոնորական օրգանների կրիտիկական պակասի պայմաններում:
Միևնույն ժամանակ, հանգուցյալի կրտսեր որդին ասել է, որ իր հոր դեպքը շրջադարձային իրադարձություն կլինի և շատերի համար այս ոլորտի հետագա զարգացման հույս կծառայի։
Կարծիքներ