Պեկինի ռազմական աջակցությունը Մոսկվային կվնասի Չինաստանի հեղինակությանը. Քլևերլի
Ռազմական ոլորտում Ռուսաստանին Չինաստանի աջակցությունը բացասաբար կանդրադառնա աշխարհում Պեկինի հեղինակության վրա։ Այս կարծիքն ուրբաթ օրը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Ջեյմս Քլևերլին։
Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը նշել է, որ, իր կարծիքով, Իրանի իշխանությունները «պետք է փոխեն իրենց ապակայունացնող պահվածքը տարածաշրջանում։
Կարծիքներ