Ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Մայիսի 11-ին Գորիսի համայնքային ոստիկանները Որոտան-Խոտ գյուղամիջյան ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Գորիսի 34-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ տրանզիտը»:
Վարորդը հայտնաբերված փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ մայիսի 4-ին բոխիներ է ապօրինի հատել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ