Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է
Դատավոր Դավիթ Արղամանյանը մասնակի բավարարել է Գերասիմ Վարդանյանին կալանավորելու քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վերջինիս պաշտպան Բենիկ Գալստյանը:
Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվել է 1 ամիս ժամկետով կալանավորում։
Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել էր մայիսի 2-ին, այնուհետև՝ ազատ արձակվել:
Նշենք, որ նա անցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության եւ Ազգային ժողովի շենքեր ներխուժման գործով:
Կարծիքներ