Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց
Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների և ՊՊԾ գնդի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 22-ին, ժամը 06.30-ին, Սեբաստիայի փողոցից բերման է ենթարկվել 27-ամյա Արամ Զ.-ն, որը մայիսի 13-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Արամ Զ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կարծիքներ