Խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, ոստիկանության ՊՊԳՎ Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ, հունիսի 22-ին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղից բերման են ենթարկել 28-ամյա Գևորգ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 22-ին, ժամը 21.30-ին, Լյուքսեմբուրգի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման է ենթարկվել 24-ամյա Մարիամ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Կարծիքներ