Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 422 մարդ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 422 մարդ

Վրաստանում մարտի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 422 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 277 հազար 218 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 158 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 269 հազար 784 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3691:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում