Հայաստանի որոշ հատվածներում ձյան ծածկույթը հասնում է 1 մետրի, Արագածին՝ 2 մետրից ավելի է

Հայաստանի որոշ հատվածներում ձյան ծածկույթը հասնում է 1 մետրի, Արագածին՝ 2 մետրից ավելի է

Ակտիվ ցիկլոնի գործունեության արդյունքում hանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ: Ձյան ծածկի բարձրությունն այսօրվա՝ մարտի 15-ի դրությամբ Տավուշում կազմում է 10-40սմ, Լոռիում՝ 17-43սմ, լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Հրազդանի, Ապարանի, Ջերմուկի հատվածում՝ 60-90սմ:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության բարձր լեռնային գոտիներում՝ Արագածի մերձգագաթային հատվածում, ձյան ծածկը 234սմ է, Ամբերդում՝ 103սմ է:

Այսօր ցերեկը ձյան տեսքով տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կպահպանվեն, երեկոյան ժամերին դրանք աստիճանաբար կդադարեն, մարտի 16-ին կշարունակվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում:

Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի և 17-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 6-8 աստիճանով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում