Եվրոպայի բանկը 20 մլն եվրո է տրամադրել Ուկրաինային փոքր գործարարության օժանդակման համար
Եվրոպայի ներդրումային բանկը 20 միլիոն եվրո Է տրամադրել Ուկրաինային փոքր եւ միջին ձեռնարկությունների օժանդակման համար: Այդ մասին ասված Է բանկի՝ մարտի 5-ին հրապարակված հայտարարության մեջ:
«Ուկրաինային 20 միլիոն եվրո Է տրամադրվել տեղական արժույթով փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման բարելավման համար: Սույն օգնությունը հատկացվել Է Եվրամիության աջակցությամբ կորոնավիրուսի (հարուցած) ճգնաժամի պատասխանի շրջանակում»,- ասված Է հայտարարության մեջ:
Կարծիքներ