Անտարկտիդայում հսկայական սառցաբեկորը, որը չափերով 20 անգամ գերազանցում է Մանհեթենին, պոկվել է սառցադաշտից

Անտարկտիդայում հսկայական սառցաբեկորը, որը չափերով 20 անգամ գերազանցում է Մանհեթենին, պոկվել է սառցադաշտից

Անտարկտիդայում հսկայական սառցաբեկորը, որը չափերով 20 անգամ գերազանցում է Մանհեթենին, պոկվել է Բրանթ սառցադաշտից, գրում է Live Science-ը:

Այսբերգի պոկվելը տեղի է ունեցել 2020-ի նոյեմբերին խութում գոյացած խոշոր ճեղքվածքի պատճառով, որն անընդհատ լայնացել է, մինչեւ ուրբաթ առավոտյան (փետրվարի 26-ին) սառցաբեկորը վերջապես պոկվել է։

Ճեղքվածը, որը հայտնի է նաեւ որպես «Հյուսիսային անջատում», արդեն երրորդն է, որը վերջին տասնամյակում ակտիվորեն բաժանվում է Բրանթի սառցադաշտից, ուստի Բրիտանական անտարկտիկական ծառայության գիտնականները դրան սպասում էին:

Հունվարին ճեղքն ընդարձակվել էր դեպի հյուսիս-արեւելք` օրական մոտ 0,6 մղոն (1 կմ) արագությամբ, բայց փետրվարի 26-ի առավոտյան այն ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ընդարձակվել է մի քանի հարյուր մետր: Սա տեղի է ունեցել բնական գործընթացի հետեւանքով, եւ, ըստ Բրիտանական անտարկտիկական ծառայության, չկա որեւէ ապացույց, որ կլիմայի փոփոխությունը դեր է խաղացել, ասվում է հայտարարության մեջ:

Սառցաբեկորը, պարզվել է, շատ մեծ է՝ դրա տարածքը գնահատվում է մոտավորապես 490 քառակուսի մղոն (1270 քառակուսի կիլոմետր):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում