ԱՄՆ-ն և ԵՄ-ն առևտրային համագործակցության հանդիպմանը հատուկ ուշադրություն կդարձնեն Ռուսաստանին

ԱՄՆ-ն և ԵՄ-ն առևտրային համագործակցության հանդիպմանը հատուկ ուշադրություն կդարձնեն Ռուսաստանին

ԱՄՆ-ը և ԵՄ-ն Առևտրի և տեխնոլոգիաների հարցերով երկկողմ խորհրդի նիստում, որը տեղի կունենա կիրակի և երկուշաբթի Փարիզում, կկենտրոնանա Ռուսաստանի թեմայի վրա, իսկ Չինաստանը նույնպես կմնա օրակարգում։ Այս մասին լրագրողների համար կայացած հեռախոսային ճեպազրույցում ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Կարծում եմ, որ դուք կտեսնեք Ռուսաստանի վրա կենտրոնացումը Առևտրի և տեխնոլոգիաների խորհրդի մի շարք ոլորտներում», - ասաց նա:

Մասնավորապես, նրա խոսքով, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները «կխոսեն այն մասին, թե ինչպես է Ռուսաստանն ազդում մատակարարման շղթաների վրա», ինչպես նաև «կփնտրեն կոլեկտիվ ուղիներ՝ արձագանքելու» այդ շղթաներում առկա խնդիրներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում