Պետք է արտահայտվեմ որոշմամբ կամ հատուկ կարծիքով․ Սաֆարյանը՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին

Պետք է արտահայտվեմ որոշմամբ կամ հատուկ կարծիքով․ Սաֆարյանը՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, Սահմանադրական դատարանն քննում է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ կանոնակարգի սահմանադրականության մասին իր վերաբերմունքը կարտահայտի որոշմամբ կամ՝ հատուկ կարծիքով։

«Վերաբերմունքս պետք է արտահայտեմ որոշմամբ կամ հատուկ կարծիքով»,- ասաց նա։

Հարցին՝ այդ կանոնակարգում խութեր կա՞ն՝ արձագանքեց. «Ամեն ինչի մեջ խութեր կան, պարզապես դրանք բոլորը պետք է հաղթահարվեն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում