ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 707 դեպք, որից 273-ը՝ արտակարգ
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 707 դեպք, որից 273-ը՝ արտակարգ
Հուլիսի 18-24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 707 դեպք, որից 273-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 192 հրդեհի, 2 փլուզուման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 232 կենցաղային կանչ: Տուժել է 106 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
Արձանագրվել է թունավորման 13 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Կարծիքներ