Էրդողանը շնորհակալություն է հայտնել երկրաշարժի ժամանակ Թուրքիային օգնության եկած բոլոր փրկարարներին

Էրդողանը շնորհակալություն է հայտնել երկրաշարժի ժամանակ Թուրքիային օգնության եկած բոլոր փրկարարներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Հաթայում տեղի ունեցած երկրաշարժից հետո բնակարանների հանձնման արարողությանը։
 
«Մեր ժողովուրդը հաջողությամբ է դուրս է եկել այս ցավալի փորձությունից։ Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր եղբայրներին և 35 հազար մարդկանց, ովքեր մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին, այդ թվում՝ 11,5 հազար օտարերկրյա թիմի անդամներին»,- ասել է նա։
 

Էրդողանը Հաթայում տան բանալինիներ է հանձնել 7275 քաղաքացու և նշել, որ ամբողջ մարզում կառուցվում են 40 հազար տներ։ 

Հիշեցնենք, որ Թուրքիան ցնցած 7,7 մագնիտուդով երկրաշարժից անմիջապես հետո Հայաստանը հայտնել էր օգնելու պատրաստակամության մասին։ Այդ նպատակով Թուրքիայի աղետի գոտի էր մեկնել 27 հայ փրկարար։ Փետրվարի 11-ին հայ-թուրքական ցամաքային սահմանով Թուրքիա էր ուղարկվել նաև 100 տոննա մարդասիրական օգնություն։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում