Իրանի նախագահի երդմնակալությունից հետո սպանվել է ՀԱՄԱՍ–ի առաջնորդը
Թեհրանում տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան․ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
ՀԱՄԱՍ–ի առաջնորդ Հանիան ու թիկնապահը զոհվել են Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո՝ Իսրայելի կողմից իր նստավայրին հասցված հարվածի հետևանքով:
ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է Հանիայի մահը՝ հայտարարություն տարածելով․ «Եղբայր, առաջնորդ մոջահեդ Իսմայիլ Հանիան՝ շարժման առաջնորդը, զոհվել է սիոնիստների կողմից Թեհրանում նրա կենտրոնակայանին հասցված հարվածի հետեւանքով այն բանից հետո, երբ նա մասնակցել Է Իրանի նոր նախագահի երդմնակալությանը»։
Թե կոնկրետ ինչպես է հասցվել հարվածը, որը հանգեցրել Է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահվան, խմբավորումը դեռ չի մանրամասնում։
Իրանի իշխանությունները հետաքննություն են սկսել տեղի ունեցածի վերաբերյալ։
Կարծիքներ