Եվրամիության էներգետիկայի նախարարները աջակցում են գազի համատեղ գնումներին
ԵՄ էներգետիկայի նախարարները աջակցություն են հայտնել տարածաշրջանի համար գազի համատեղ գնումներին՝ մինչև հաջորդ ձմռանը պահեստարանները լցնելու համար:
Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը։
«Համատեղ գնումների իրականացման այս գաղափարին մեծ աջակցություն կլինի նախարարների կողմից», - ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպումից հետո:
Եվրահանձնակատարի խոսքով, խոսքը գնում է ընթացիկ ջեռուցման սեզոնից հետո նման գնումների միջոցով գազի պահեստարանները համալրելու հնարավորության մասին:
Կարծիքներ