Մեքսիկայում «Ագաթա» փոթորկի զոհերի թիվը հասել է 11-ի

Մեքսիկայում «Ագաթա» փոթորկի զոհերի թիվը հասել է 11-ի

Օախակա նահանգում «Ագաթա» փոթորկի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Այս մասին երեքշաբթի երեկոյան հայտնել է Televisa հեռուստաալիքը՝ վկայակոչելով շրջանի նահանգապետ Ալեխանդրո Մուրատին։ Իշխանությունների գնահատմամբ՝ ևս 21 մարդ անհետ կորած է համարվում։

Զոհերի ամենամեծ թիվը՝ 10 մարդ, Սիերա Սուր շրջանում է, որտեղ գրանցվել են ջրհեղեղներ և սողանքներ։ Ընդհանուր նյութական վնասը դեռ պետք է հաշվարկվի։ Անձրևն ու ուժեղ քամին Օաքսակա և Վերակրուս նահանգներում հոսանքազրկել են մոտ 70 հազար օգտատերերի: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում