Սուրեն Պապիկյանը սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ժամանակ իրավիճակին ադեկվատ վարքագիծ է դրսևորել

Սուրեն Պապիկյանը սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ժամանակ իրավիճակին ադեկվատ վարքագիծ է դրսևորել

Armenian Military Portal տելեգրամյան ալիքի ՊՆ աղբյուրների փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ժամանակ իրավիճակին ադեկվատ վարքագիծ է դրսևորել։

Կարելի է ասել, որ Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարների միջև նախկինում առկա տարաձայնությունները հարթվել են։

ԶՈՒ հրամկազմը նույնպես սկսել է ավելի լոյալ վերաբերվել նախարարին, դրական են արձագանքում նրա առաջարկած բարեփոխումներին՝ ի տարբերություն նախկին նախարարների առաջարկներին, որոնք այնքան էլ միանշանակ չէին ընդունվում։

Ալիքի ՊՆ աղբյուրի փոխանցմամբ՝ զինված ուժերում ամբողջովին վերացել են Սուրեն Պապիկյանի նշանակման առնչությամբ առկա մտահոգությունները, զինված ուժերում էլ իր հերթին փոխվել է նախկին լարված մթնոլորտը, նկատվում է կոնսոլիդացիա։

Աղբյուրը նշում է, որ սեպտեմբերյան դեպքերից հետո ռազմական ղեկավարության և անձամբ նախարարի հեղինակությունը ԶՈւ շրջանակում բավականին ամրապնդվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում