ՌԴ զինված ուժերը մեկ օրում խոցել են 128 ռազմական օբյեկտ. Կոնաշենկով

ՌԴ զինված ուժերը մեկ օրում խոցել են 128 ռազմական օբյեկտ. Կոնաշենկով

Անցած օրվա ընթացքում ռուս զինվորականները հարվածներ են հասցրել ուկրաինական բանակի 128 ռազմական օբյեկտների, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Դրանց թվում է 1 Buk-M1 զենիթահրթիռային համակարգ, 1 «Օսա» հակաօդային պաշտպանության համակարգ, 4 ռադիոտեղորոշիչ կայան, հրամանատարական 4 կետ, զենքի և զինամթերքի 7 պահեստ, ռազմական տեխնիկայի կուտակման 68 տարածք:

«Օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիայի կողմից և հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել են ՝ երկու ուկրաինական Սու-25 ինքնաթիռ Չեռնիգովի մարզում, մեկ ՄիԳ-29 Նովայա Բիկովկայի շրջանում, ինչպես նաև չորս անօդաչու թռչող սարքեր»,- ասել է գեներալը։

Ընդհանուր առմամբ, ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է ուկրաինական 111 ինքնաթիռ, 68 ուղղաթիռ, 160 անօդաչու թռչող սարք, 159 զենիթահրթիռային համակարգ, 1353 տանկ և այլ մարտական ​​զրահատեխնիկա, համազարկային կրակի 129  համալիր, դաշտային հրետանային 493 սարք և ականանետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում