Ճապոնիան անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակել է Հաիթիում դեսպանատունը

Ճապոնիան անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակել է Հաիթիում դեսպանատունը

Ճապոնիայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես փակել Հաիթիում իր դեսպանատունը՝ անվտանգության վատթարացող իրավիճակի պատճառով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Kyodo գործակալությունը  ՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։

Հարեւան Դոմինիկյան Հանրապետությունում դեսպանատանը ժամանակավոր գրասենյակ է ստեղծվել, որը կզբաղվի Ճապոնիայի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու հարցերով։

Ավելի վաղ Ճապոնիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել չմեկնել Հայիթի, իսկ արդեն երկրում գտնվողներին հորդորել էր անհապաղ լքել այն։ Հաիթիում տագնապի մակարդակը բարձրացվել է առավելագույնը չորսի։

Հայիթիի Հանրապետությունը վերջին ամիսներին խորը տնտեսական ճգնաժամի ֆոնին անվտանգության և հումանիտար իրավիճակի կտրուկ վատթարացում է ապրել։ Վառելիքի սուբսիդիաները կրճատելու կառավարության որոշումից հետո զինված ավազակախմբերը շրջափակեցին մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում վառելիքի տերմինալը՝ խաթարելով երկրի գրեթե ողջ տնտեսական գործունեությունը և փակելով հիվանդանոցները:

Հոկտեմբերի սկզբին Հայիթիի վարչապետ Արիել Հենրին խնդրել է միջազգային հանրությանը օգնել զինված ավազակախմբերի և հումանիտար ճգնաժամի դեմ պայքարում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ և զենքի էմբարգո է սահմանել Հայիթիում ծայրահեղական խմբավորումների դեմ։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն առաջարկել է դիտարկել միջազգային ուժերի տեղակայումը Հաիթիում հումանիտար ճգնաժամը լուծելու համար, սակայն երկրի որոշ քաղաքական ուժեր դեմ են օտարերկրյա կոնտինգենտի ներդրմանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում