Հոբրոն Էդգար Բաբայանի գոլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ

Հոբրոն Էդգար Բաբայանի գոլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ

Դանիայի առաջնության 30-րդ տուրում «Հոբրոն» ընդունել էր «Էսբյերգին» ու կամային հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։

6-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Կաուկոն ու թիմերը հենց այդ հաշվով էլ գնացին ընդմիջման։

Երկրորդ կեսի միջնամասում՝ 69-րդ րոպեին, Հվիլսոմը հավասարեցրեց հաշիվը, իսկ 5 րոպե անց տանտերերին առաջ մղեց հայազգի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը։ Հենց այս գոլն էլ հաղթական դարձավ «Հոբրոյի» համար։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում