Ողբերգական դեպք Սպիտակի ոլորաններում․ բեռնատարի վարորդն այլ բեռնատարից օգնություն խնդրելիս վրաերթի է ենթարկվել և մահացել

Ողբերգական դեպք Սպիտակի ոլորաններում․ բեռնատարի վարորդն այլ բեռնատարից օգնություն խնդրելիս վրաերթի է ենթարկվել և մահացել

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ժամը 18։40-ի սահմաններում «Իվեկո» մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Սպիտակի ոլորաններում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ աղբյուրի, դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածը նույնպես բեռնատարի վարորդ է եղել, ում մեքենան խնդիրներ է ունեցել, և նա կանգնեցրել է մեկ այլ բեռնատարի, որպեսզի օգնության ձեռք մեկնի իրեն։
Այդ ժամանակ «Իվեկո»-ի վարորդը վրաերթի է ենթարկել վերջինիս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում