Հարմարվողականության հիմնադրամի հետ համագործակցությանը արդյունավետ և արդյունքահեն է. Հակոբ Սիմիդյան

Հարմարվողականության հիմնադրամի հետ համագործակցությանը արդյունավետ և արդյունքահեն է. Հակոբ Սիմիդյան

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)-ին մասնակցության շրջանակում ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել Հարմարվողականության հիմնադրամի Միկո Օլիկայնենի հետ:

Այս մասին հայտնում են նախարարությունից:

ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը 2016 թվականին հավատարմագրվել է որպես հիմնադրամի 25-րդ Ազգային իրականացնող մարմին` դառնալով Արևելյան Եվրոպայի և հարավային կովկասի առաջին երկիրը։

Հավատարումը հնարավորություն է ստեղծել Հայաստանին մշակել հարմարվողականության և կայունության կոնկրետ ծրագրեր կլիմայի նկատմամբ իր առավել խոցելի համայնքների համար, ինչպես նաև ապահովել պոտենցիալ մոդելներ, որոնք տարածաշրջանի այլ երկրները կարող են ընդօրինակել:

Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են հետևյալ ծրագրերը՝

«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում»,

«Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» ծրագիր (ավարտված),

Ապագա առաջնորդների ներգրավում․ երիտասարդների համար հարմավողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում:

Նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Հարմարվողականության հիմնադրամի հետ համագործակցությանը՝ այն որակելով արդյունավետ և արդյունքահեն։

Հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ կարևորել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումների և ծրագրերի իրականացումը։