Թբիլիսիում ձմեռվա ընթացքում առաջին ձյունն է տեղացել

Թբիլիսիում ձմեռվա ընթացքում առաջին ձյունն է տեղացել

Փետրվարի 17-ի գիշերը Թբիլիսիում այս ձմռան առաջին ձյունն է տեղացել: Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը:

Շատ վարորդների համար տեղումներն անակնկալ էին, և ճանապարհներին լուրջ խցանումներ են առաջացրել:

Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքերով՝ կոմունալ ծառայություններն աշխատում են ճանապարհների մաքրման ուղղությամբ, դրանք կարող են տևել ամբողջ օրը:

 Քաղաքապետը նշել է, որ քաղաքի որոշ հատվածներում խցանումները առաջացել են այն պատճառով, որ շատ վարորդներ անվադողերը չեն փոխել:

Ձյան տեղումները խնդիրներ են առաջացրել նաև երկրի մարզերում: Որոշ միջազգային մայրուղիներում բեռնատարների երթևեկությունը սահմանափակված է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում