Վարչապետը մասնակցել է Գինու փառատոնին. Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են նրան ընդունել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Գինու փառատոնին:
Նրանք շրջել են տաղավարներով, զրուցել քաղաքացիների հետ:
Միջոցառումից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ կից գրելով. «Վերջին մեկ ժամում վարչապետը երկու մետր է առաջ գնացել: Մարդիկ մոտենում են, նկարվում, զրուցում... Լրիվ 2018-ի ոգին է»:
Կարծիքներ