Վարդենիսում ընտրություններից հետո համայնքապետի թեկնածուն շքեղ հրավառություն է կազմակերպել. տեսանյութ

Վարդենիսում ընտրություններից հետո համայնքապետի թեկնածուն շքեղ հրավառություն է կազմակերպել. տեսանյութ

Վարդենիսում  տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների օրը՝  երեկոյան, համայնքապետի թեկնածու  Արամ Հարությունյանը շքեղ հրավառություն է կազմակերպել։

Ստացվում է, որ Արցախյան պատերազմի զոհերի համար իրենց դոշը  թմբկահարողների համար արդեն իսկ վաղուց փակված  է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի էջը, մեծ  հաշվով  թքած ունեն, միայ ն թե իրենց գորշերը լավ լինի։

Ի դեպ, նույն թեկնածուի  պատճառով  նաև  ուշացել սահմանին վիրավորված զինծառայողի բուժօգնությունը, և զինվորին տեղափոխող մեքենան ստիպված եղել փոխել ճանապարհը։

Հիշեցնենք, Վարդենիսում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ու նա ձերբակալվել է:

Իսկ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ երեկ երեկոյան, Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը։

ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում