Հայկ Կոնջորյանը ԵԱՀԿ և ԱՊՀ ԽՎ համատեղ համաժողովում բարձրաձայնել է գերիների շուտափույթ վերադարձի հարցը
ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր ելույթ ունեցա ԵԱՀԿ ԽՎ և ԱՊՀ ԽՎ համատեղ համաժողովում, որտեղ բարձրաձայնեցի հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը։ Նշեցի, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ մատնանշելով վերջերս Բաքվում բացված խայտառակ պուրակը։ Միջազգային գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման և պատերազմի ընթացքում գործած վայրագությունների վրա»։
Կարծիքներ