Պատժամիջոցները ցավագին են, սակայն կարող են արագացնել ուկրաինական ճգնաժամի ավարտը. Իտալիայի վարչապետ

Պատժամիջոցները ցավագին են, սակայն կարող են արագացնել ուկրաինական ճգնաժամի ավարտը. Իտալիայի վարչապետ

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները ցավագին են երկրի համար, սակայն դրանք կարող են արագացնել ուկրաինական ճգնաժամի ավարտը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Մենք պահպանում ենք մեր պարտավորությունները, այդ թվում՝ պատժամիջոցների ռեժիմի առումով, ներառյալ հիմնադրամներում 345 միլիոն եվրոյի և պատժամիջոցների ցանկում գտնվող անձանց գրեթե երկու միլիարդ եվրոյի ակտիվների սառեցումը», - ասել Է նա Իտալիայի խորհրդարանում ելույթի ժամանակ:

Մելոնին հայտնել է, որ պատժամիջոցներն ազդում են նաև Իտալիայի վրա:

«Իհարկե, պատժամիջոցները ցավոտ են մեր արտադրական ճյուղի համար, բայց ապացուցել են իրենց արդյունավետությունը, քանի որ դրանք անհերքելի ազդեցություն ունեն ռուսական ռազմական ջանքերի վրա: Մենք կարծում էինք, որ դրանք նշանակալի դեր ունեն հակամարտության ավարտի արագացման և կայուն բանակցությունների հանգեցնելու գործում», - ասել է Իտալիայի վարչապետը:

Անդրադառնալով ՌԴ-ի դեմ նախատեսվող պատժամիջոցների 9-րդ փաթեթին՝ Մելոնին նշել է, որ դրանք կոչված են «շատ ավելի մեծացնել Ռուսաստանի ծախսերը» Ուկրաինայում գործողությունների համար, քան այն ծախսերն են, որ կատարում են եվրոպական երկրները: Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո Արևմուտքը խստացրել Է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ և արդեն գործի Է դրել պատժամիջոցների 8 փաթեթ, որոնք ներառում են ինչպես անհատական, այնպես էլ տնտեսական սահմանափակումներ:

Պատժամիջոցների հետևանքով Եվրոպայում և ԱՄՆ-ում թանկացել են էլեկտրաէներգիան, վառելիքը և սննդամթերքը։ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել Էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում