Վարչապետի տիկինն ամանորյա ճաշի է հրավիրել ազգային փոքրամասնությունների և մի շարք երկրների հայաստանաբնակ ներկայացուցիչների
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ամանորյա ճաշի է հրավիրել բոլոր ազգային փոքրամասնությունների և տարբեր երկրների ներկայացուցիչների, որոնք բնակվում են Հայաստանում:
Այս մասին Աննա Հակոբյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ։
«Այսօր ամանորյա ճաշի էի հրավիրել մեր երկրում ազգային փոքրամասնություն համարվող բոլոր 11 ազգերի ու Հայաստանում բնակվող 17 երկրի ներկայացուցիչների՝ ճապոնացի, չինացի, ուդի, հնդիկ, պարսիկ, հորդանանցի, ռուս, ուկրաինացի, ֆիլիպինցի, եզդի, գանացի, նիգերիացի, սիրիացի, ասորի, մոնղոլ, քուրդ, իրաքցի, վրացի, հույն, հրեա, իտալացի, ֆրանսիացի, բելառուս, ամերիկացի, լեհ, գերմանացի, եգիպտացի։ Ստացվեց «Խաղաղության եւ համերաշխության ճաշ»՝ մաղթանքներով, լավ երաժշտությամբ, պարերով ու կենացներով»,-մանրամասնել է նա։
Կարծիքներ