Արգենտինան հաստատել է լեգիոնելոզից հինգերորդ մարդու մահը

Արգենտինան հաստատել է լեգիոնելոզից հինգերորդ մարդու մահը

Արգենտինայի Տուկուման նահանգի առողջապահության նախարարությունը կիրակի հաստատել է լեգիոնելլա բակտերիայից առաջացած թոքաբորբով հինգերորդ հիվանդի մահը։

«Առողջապահության նախարարությունը հայտարարում է թոքաբորբի բռնկման հետ կապված հիվանդի մահվան մասին»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։ Նրա խոսքով՝ 64-ամյա տղամարդն այլ առողջական խնդիրներ է ունեցել։

Ավելի վաղ Տուկուման նահանգի իշխանությունները հայտնել էին անհայտ ծագման թոքաբորբի 11 դեպքի մասին: Սեպտեմբերի 3-ին փորձագետները պարզել էին , որ դա լեգիոնելոզ է։ Բոլոր հիվանդներն աշխատել կամ բուժվել են նույն մասնավոր հիվանդանոցում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում