Մոսկվայում կորոնավիրուսից վերջին մեկ օրում 24 մարդ է մահացել. РИА Новости
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 24 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նախորդ օրը մահվան 29 դեպք էր արձանագրվել: Ներկա պահին մայրաքաղաքում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը 4258 է:
Համաճարակի ողջ ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման շուրջ 746 հազար դեպք է գրանցվել, որից 11 770-ը՝ մահվան ելքով, 523 000-ից ավել մարդ ապաքինվել է:
Ռուսաստանում գրանցված դեպքերի մոտ մեկ երրորդը՝ 321 000-ը, գրանցվել է Մոսկվայում:
Կարծիքներ