Առնվազն 3 անհերքելի փաստ Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում 3 անհերքելի փաստ է ներկայացրել Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին:
«Առնվազն 3 անհերքելի փաստ Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին՝
1.Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:
2.Ադրբեջանական կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ:
3.ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը»,-ասված է գրառման մեջ:
Կարծիքներ