Հարթավան գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Հարթավան գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Հունվարի 17-ին, ժամը 15։08-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հարթավան գյուղի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարթավան գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել` 16:26-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում