Ամերիկյան նահանգի բնակիչներին գարեջուր են խոստացել կորոնավիրուսի դեմ պատվաստումների դիմաց

Ամերիկյան նահանգի բնակիչներին գարեջուր են խոստացել կորոնավիրուսի դեմ պատվաստումների դիմաց

Ամերիկյան Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին բնակիչներին խոստացել է անվճար գարեջուր՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու դիմաց: Յուրաքանչյուր չափահաս անձ մեկ բաժակ գարեջուր կստանա մայիսին պատվաստվելու դեպքում: Ծրագիրը նպատակ ունի խթանել պատվաստման գործընթացը 21-ից բարձր տարիքի անձանց շրջանում։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյզուսը գնահատել էր մոլորակի չափահաս բնակչության շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծախսերը: Աշխարհի չափահաս բնակչության մեծամասնությանը պատվաստելու համար կազմակերպությանը 2022 թվականին անհրաժեշտ կլինի 35-45 միլիարդ դոլար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում