Թուրքիայում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուս

Թուրքիայում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուս

Թուրքական Դիարբեքիրում մարդատար ավտոբուս է շրջվել, նախնական տվյալներով տուժել է 20 մարդ;

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Duvar թերթը։

«Դիարբեքիր-Բիսմիլ ավտոճանապարհի Յուվաչիկ գյուղում ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել կառավարումից և շրջվել ձորը: Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության,  առողջապահության, Արտակարգ իրավիճակների նախարարության  հրշեջ ջոկատները», - հայտնում է հրատարակությունը։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 20 մարդ։ Ուղևորներից ոմանք փորձում են դուրս գալ շրջված ավտոբուսից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում