Իրան-ԵԱՏՄ համագործակցության ընդլայնումը Թեհրան-Երևան հարաբերությունների զարգացման համար հստակ հորիզոններ կբացի
Իրան-ԵԱՏՄ համագործակցության ընդլայնումը հստակ հորիզոններ կբացի Թեհրան-Երևան գործնական հարաբերությունների զարգացման համար։
Այս մասին X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Հայաստան կատարած այցիս ընթացքում հանդիպեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Տարածաշրջանային հարցեր, երկու երկրների երկկողմ հարաբերությունների դինամիկան և Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները քննարկեցինք:
Այս համատեքստում ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում քննարկվել է ներկայում գոյություն ունեցող վեճերի լուծման հնարավորությունը` 3+3 տարածաշրջանային ձևաչափի շրջանակում: Մենք հավատում ենք, որ խաղաղությունը, կայունությունը, հանգստությունն ու զարգացումը Կովկասում հնարավոր կլինեն` շնորհիվ գործընթացին տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ու հարևանների մասնակցության»,- գրել է նա։
Կարծիքներ