Եվրոպական եռյակը և ԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդրի շուրջ կհամագործակցեն Ռուսաստանի, Չինաստանի և ԵՄ-ի հետ

Եվրոպական եռյակը և ԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդրի շուրջ կհամագործակցեն Ռուսաստանի, Չինաստանի և ԵՄ-ի հետ

Եվրոպական երեք երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) և ԱՄՆ-ի ղեկավարները մտադիր են սերտորեն համագործակցել Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և ԵՄ-ի հետ Իրանի միջուկային խնդրի լուծման հարցում։ Այս մասին ասված է այս երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը շաբաթ օրը տարածել է Ելիսեյան պալատը՝ Հռոմում կայացած քառակողմ բանակցություններից հետո։Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հավատարիմ ենք շարունակելու սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և Եվրամիության հետ՝ այս կարևոր խնդրի լուծումը գտնելու համար», -ասվում է համատեղ հայտարարությունում:

Եվրոպական եռյակի երկրների և ԱՄՆ-ի ղեկավարները միջուկային ոլորտում Իրանի գործողությունները սադրիչ են համարում, ասված է համատեղ հայտարարության մեջ։ Կողմերը կոչ են արել Իրանի նախագահին նպաստել միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հաջողությանը, որպեսզի խուսափեն իրավիճակի սրումից։ Նրանք նաեւ մտահոգություն են հայտնել ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության կրճատման կապակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում