Հայաստանն ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն է ստացել Լեհաստանի կառավարության կողմից

Հայաստանն ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն է ստացել Լեհաստանի կառավարության կողմից՝ 2020 թ․ պատերազմի հետևանքով երկրում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներին տրամադրելու նպատակով։
Լեհաստանից ուղարկված հումանիտար օգնությունն, ըստ անհրաժեշտության, կբաշխվի պետական հոգածության կացարաններում ապրող արցախցիներին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին՝ հումանիտար օգնության կոչին արձագանքելու համար և նշել, որ նախարարությունը հետամուտ կլինի, որպեսզի արցախցիներին հասցեագրված առաջին օգտագործման պարագաների բաշխումն իրականացվի կարիքին համապատասխան և օպերատիվ։
https://www.facebook.com/mlsa.am/
Կարծիքներ