Դոնալդ Թրամփի փեսան Վաշինգտոնից հեռանալուց հետո գրեթե չի շփվում նախկին նախագահի հետ․ CNN

Դոնալդ Թրամփի փեսան Վաշինգտոնից հեռանալուց հետո գրեթե չի շփվում նախկին նախագահի հետ․ CNN

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, որը նաև նրա փեսան է, Վաշինգտոնից հեռանալուց հետո գրեթե չի շփվում Թրամփի հետ, հաղորդում է CNN-ը։

Նշվում է, որ Քուշները նույնիսկ ներկա չի գտնվել նախագահի պաշտոնը թողնելուց հետո Թրամփի՝ անցյալ շաբաթ կայացած առաջին հրապարակային ելույթին, որի ժամանակ վերջինս հայտարարել էր 2024 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։

Որպես Սպիտակ տան ավագ խորհրդական, Քուշները ներգրավված է եղել Թրամփի վարչակազմի գրեթե բոլոր կարևոր գործերում․ Թրամփը նրան մի առիթով նույնիսկ անվանել է «իմ աստղը», սակայն ինչպես CNN-ին հայտնել են երկու անանուն աղբյուրները, Թրամփի և Քուշների հարաբերությունները «առաջվանը չեն»։

Քուշներին մոտ կանգնած աղբյուրն, իր հերթին, հայտնել է, որ նախկին ավագ խորհրդականը պարզապես ցանկանում է հեռու մնալ քաղաքականությունից։

«Նրա վարքագիծը 180 աստիճանով փոխվել է։ Նա չորս տարիների ընթացքում ամեն ինչ անում էր Թրամփի անունից և ապրում էր այդ աշխատանքով և հիմա տարօրինակ է, որ այդ երկուսը գրեթե չեն շփվում»,- հավելել է աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում