Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը պատրաստ է և անցնում է փորձաքննությունների փուլը
Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագիծն ամբողջապես պատրաստ է, այն այժմ անցնում է փորձաքննությունների փուլը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագիծն ամբողջապես պատրաստ է, այն այժմ անցնում է փորձաքննությունների փուլը: Այն բոլոր քննարկումները, որոնք վերաբերել են մետրոյի Աջափնյակ կայարանին՝ վերջապես արդեն մոտենում են իրականացման փուլին»,-նշեց Ավինյանը:
Կարծիքներ