Ջո Բայդենը թարմացված տեղեկություն կներկայացնի Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 18-ին թարմացված տեղեկություն կներկայացնի Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի«-ն, նման հայտարարություն է տարածել Սպիտակ տունը:
«Նախագահը թարմացված տեղեկատվություն կներկայացնի զսպման և դիվանագիտության մեր շարունակվող զսպող ջանքերի, ինչպես նաեւ Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի զորքի ավելացման մասին», - նշված է ԱՄՆ նախագահի գրաֆիկում:
Նշվում է, որ հայտարարությանը կնախորդի Բայդենի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի դաշնակից երկրների ղեկավարների հետ, որը նույնպես նվիրված կլինի Ուկրաինայի խնդրին:
Կարծիքներ