Դոնեցկում պայթեցված ավտոմեքենան պատկանել է ժողովրդական միլիցիայի ղեկավարին
Դոնեցկում պայթել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական միլիցիայի ղեկավար Դենիս Սինենկովի մեքենան, տուժածներ չկան:
«Այո, դա իմ մեքենան է: Ոչ ոք չի տուժել, այն կայանատեղիում է եղել», -ասել է Սինենկովը «Ինտերֆաքս»-ին:
Դեպքի վայրում աշխատում են ԱԻ ծառայության աշխատակիցներ, ստուգում են ևս մեկ ավտոմեքենայում պայթուցիկի առկայությունը։
Ավելի վաղ, Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության կառավարության շենքի մոտ ուժգին պայթյուն է որոտացել: Պայթյունը լսել է ամբողջ Դոնեցկ քաղաքը։
Կարծիքներ