Թուրքիայում մեկ ամսում տղամարդիկ 34 կին են սպանել
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Թուրքական Bianet լրատվական կայքը տվյալներ է հրապարակել 2021-ի օգոստոսին տղամարդկանց կողմից կանանց սպանությունների մասին:
Նշվում է, որ 2021 թ. օգոստոսին Թուրքիայում տղամարդիկ 34 կին են սպանել, որոնցից մեկը աֆղանստանցի, մեկը՝ եզդի: Անցած տարի նույն ամսում սպանված կանանց թիվը 31 էր:
Ըստ հրապարակված տվյալների՝ նույն ժամանակահատվածում տղամարդիկ 61 կնոջ նկատմամբ բռնություն են կիրառել և 11-ին էլ սեռական ոտնձգության ենթարկել, միաժամանակ սպանվել է 6 երեխա, 13-ին բռնի շահագործել են:
2021 թ. առաջին 8 ամսում Թուրքիայում տղամարդկանց զոհ է դարձել 208 կին, բռնաբարվել 73-ը, 552-ի նկատմամբ բռնություն են կիրառել, շահագործված երեխաների թիվը հասել է 98-ի:
Կարծիքներ