42-ամյա կինն ընկել է գնացքի տակ և մահացել․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթի բենզալցակայանի դիմաց՝ երկաթուղու գծանցի մոտ, եղբոր հարսը` Գոհար Բարսեղյանը, ընկել է գնացքի տակ և մահացել: Կանչով մեկնած շտապօգնության խումբը նշված վայրում հայտնաբերել է 42-ամյա կնոջ դին:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Արտաքին զննությամբ դիակի վրա՝ գլխի շրջանում, հայտնաբերվել են վնասվածքներ: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ