Հայաստան է այցելել ՌԴ պետդումայի պատգամավոր Զատուլինը. նա հանդիպել է Արցախի նախկին և ներկա նախագահներին

Հայաստան է այցելել ՌԴ պետդումայի պատգամավոր Զատուլինը. նա հանդիպել է Արցախի նախկին և ներկա նախագահներին


ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն այցելել է Հայաստան, այցի ընթացքում նա հանդիպել Արցախի գործող և նախկին նախագահների հետ։

Այս մասին Զատուլինը տեղեկացրել է Տելեգրամի իր ալիքում՝ նշելով, որ այցի նպատակն է եղել ծանոթանալ Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաեւ ԼՂՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Պատգամավորը նաև հանդիպումներ է ունեցել Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի, Արցախում ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում