Զելենսկին պատրաստվում է ելույթ ունենալ Գերմանիայի խորհրդարանում

Զելենսկին պատրաստվում է ելույթ ունենալ Գերմանիայի խորհրդարանում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտի 17-ին տեսակապով ելույթ կունենա Գերմանիայի խորհրդարանում։

Զելենսկին ընդգծել է, որ շարունակելու է պայքարել էլ ավելի մեծ աջակցության համար։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը խոստովանել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «բավականին ծանր» են ընթանում։ Իսկ մինչ այդ ասել էր` ժամանակն է խոստովանել, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում