Նախաստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը

Նախաստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողություն։ Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Կողմերը նախաստորագրել են «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի շրջանակում ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը։

Բացի այդ, ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։

Կողմերը ստորագրել են նաև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ շրջանակային հուշագիր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում