Գեղարքունիքի և Շիրակի մարզերից 100 նպաստառու ընտանիք կստանա սննդի աջակցության քարտ
Գեղարքունիքի և Շիրակի մարզերից 100 նպաստառու ընտանիք կստանա սննդի աջակցության քարտեր։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, այս պահին փորձնական կիրառության փուլում է։
Յուրաքանչյուր քարտի մեջ 19 դոլար է ներառված, որը քաղաքացին կարող է օգտագործել միայն սնունդ գնելու նպատակով:
Կարծիքներ