«Աստղիկ» ԲԿ-ում 20-ամյա կին է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

«Աստղիկ» ԲԿ-ում 20-ամյա կին է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում հղի կին է մահացել։

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 20-ամյա Մարինե Պ․-ն է, ով եղել է 20 շաբաթական հղի և ստացիոնար բուժման մեջ է գտնվել։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում